Լրահոս
Իրավական
13:50
12.11.24
308

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից 4 ձերբակալված կա, 3-ը՝ պաշտոնատար անձ

Img default alt hy

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:

Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թե ինչի համար են կասկածվում նրանք՝ Օհանջանյանը չի նշում, հավելում՝ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել: