Լրահոս
Իրավական
19:00
02.09.22
93

Կասկածում եմ, նման բան չի կարող լինել, նախաքննության ժամանակ այդ հարցերը վերանալու են. Մնացականյանը` Արզումանյանի մասին

Img default alt hy

«News.am»-ը գրում է.

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի.

Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:

«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա:

Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց.

«Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»»: