Լրահոս
Իրավական
19:06
16.06.22
178

Կաշառք տալուն հանցակցելու համար հետախուզվողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Img default alt hy

Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Էդուարդ Ս.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: