Լրահոս
Հասարակական
12:19
21.07.25
125

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

• արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը,

•  արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի փաթեթավորման առաձին հատված,

• առաստաղները, հատակը, պատերը, դռները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

• պանրի հասունացման տարածքում առկա են եղել կեղտի կուտակման վտանգ և մասնիկները թափվելու հնարավորություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: