Լրահոս
Առողջապահական
16:35
07.03.23
64

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ. ԱՆ

Img default alt hy

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով:

Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։

Կարմրուկի վարակելիության աստիճանը հասնում է մոտ 100%-ի։