Լրահոս
Սպորտ
11:00
31.08.22
112

Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Img default alt hy

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթանակով է սկսել ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US օpen-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում աշխարհի 4-րդ ռակետ Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակ տոնեց Արգենտինան ներկայացնող Սեբաստիան Բաեզի նկատմամբ: Արգենտինացին չի շարունակել պայքարը երրորդ սեթի մեկնարկում:

Մեկնարկում հաղթանակ է տոնել նաև խորվաթ Մարին Չիլիչը, ով երեք սեթերում առավելության է հասել գերմանացի Մաքսիմիլիան Մարտերի նկատմամբ: