Լրահոս
Հասարակական
13:17
02.12.25
2 057

Կարգալույծ արված «Տեր Տարոնը» այսքան ժամանակ տեղյակ չի եղել մոմավառության խորհրդին

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի կողմ անցած, Ստեփան Ասատրյանի հրավիրած պատարագներին մասնակցած նախկին Տեր Տարոնը՝ Վարդան Հունանյանը «Hraparak.am»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եկեղեցում վառված մոմեր չկան, պատասխանել է. 

«Սիրելիներ, դուք գիտե՞ք ինչի համար են մոմ վառել և հիմա ինչի համար են մոմ վառում: Ժամանակին, երբ եկեղեցիներում լույս չկար, ժողովուրդը մոմ էին բերում վառում, որպեսզի կարողանան արարողություններ անել: Մենք եկեղեցի չենք գնում մոմ վառելու համար, այլ աղոթելու, պարզապես երբ մոմ ենք վառում, այդ կրակը մեզ տրամադրում է:

Այսօր եկեղեցում մոմավառությունը արվում է նրա համար, որպեսզի մենք մեր լուման նվիրենք եկեղեցուն՝ մոմ գնելով»,- ասել է կարգալույծ արված հոգևորականը: 

Ինչ խորհորդ ունի մոմավառությունը իրականում. «Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում:

Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը. ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը», կարդում ենք ter-hambardzum.net կայքում Խադ քահանա Ղազարյանի հեղինակած հոդվածում: 

Տեր Խադ քահանան իր հոդվածում մամավառության խորհրդի հետևյալ բավատրությունն է տալիս. 

«Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: (Հովհ. Ը 12)

Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: (Մատթ. Ե14-16)
Հիսուսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ ՙվառվելով՚ տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: