Լրահոս
Սպորտ
12:53
05.09.22
91

Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է

Img default alt hy

Նյու Յորքում շարունակվում  է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան էր: 3 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 5 սեթերում: