Լրահոս
Քաղաքական
20:15
18.11.25
99

Կարելի է հաղթել ՔՊ-ին. ո՞վ կարող է դառնալ հայկական ընդդիմության աշխարհաքաղաքական դաշնակիցը

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում իր կուսակցության հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը «խոսել է ապոկալիպսիսի», իսկ իշխանությունը՝ «կյանքի» մասին։ 

Անկախ Հայաստանի պատմության ամենաարյունալի պատերազմն ու պարտությունը բերած, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած, Հայաստանի մի շարք տարածքների օկուպացիան չվերացրած մարդը ընդդիմախոսներին է մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար, իրեն վերագրում կյանքի խոսույթն ու կանխատեսում, թե նույն երկընտրանքն է գործելու նաև 2026-ի խորհրդարանական ընտրություններում: