Լրահոս
Քաղաքական
14:26
14.07.22
164

Կառավարությունը 22 միլիոն 600 հազար եվրո պարտք է վերցնում՝ 4 ավագ դպրոց հիմնանորոգելու համար

Կառավարությունը դարձյալ պարտք է վերցնում: Գործադիրը 22 մլն 600 հազար եվրո վարկը կուղղի 4 ավագ դպրոցի հիմնանորոգմանը:

Պարտքն ավելացնելու հիմնավորման մեջ ասվում, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով պետք է 17 ավագ դպրոցներ հիմնանորոգվեին, բայց հիմնանորոգվել են 13-ը: Ու որպեսզի մնացած չորսում էլ աշխատանքներ իրականացնեն, լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ: