Լրահոս
Քաղաքական
16:17
16.06.22
217

Կապիտուլյանտը ևս մեկ քայլ առաջ գնաց․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Img default alt hy

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.

«Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։ Երբ հանրությունը սկսեց դժգոհել և մեղադրել նրան հերթական դավաճանության մեջ, տարբեր աստիճանի նիկոլներ սկսեցին արդարացնել իրենց առաջնորդին՝ ասելով, թե նա ընդամենը միջազգային հանրության պահանջն է ներկայացրել։ Ավելին, ԱԳՆ-ն նորից սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիմա երեկ այդ նույն կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։

Այսինքն, նա ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է։

Մինչդեռ ժամանակին նա միանգամայն այլ բաներ էր խոստանում հայ ժողովրդին»։