Լրահոս
Առողջապահական
19:30
08.07.22
668

«Կապիկի ծաղիկ» հիշեցնող ախտանշաններ. ինչպե՞ս տարանջատել

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Վերջին շրջանում աշխարհում շատ քննարկված ու դեռևս տարածվող «Կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդությունն աչքի է ընկնում մի շարք ախտանշաններով, որոնք ծանոթ են շատերիս՝ այլ հիվանդությունների համատեքստում։

Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղիկի, հերպեսի, սիֆիլիսի և կոնտագիոզային կակղամորթի (մաշկային վիրուսային հիվանդություն) հետ։

Այս հիվանդությունների ընթացքում նկատվող ախտանշաններ՝

հիվանդության գաղտնի շրջանի առկայություն
ջերմության բարձրացում և տենդ
ցան ամբողջ մարմնով, կամ որոշակի տեղայնացումով
արտահայտված թուլություն, գլխապտույտ և գլխացավ
մկանացավ, սրտխառնոց և այլն

Մասնագետները նշում են, որ այստեղ կարևորը հիվանդության ժամանակին ու ճշգրիտ ախտորոշումն է. Ցանը կարող է քիչ թե շատ տարածված լինել մարմնի տարբեր հատվածներում, բացի այդ կարող են բորբոքվել ու ցավել ավշային հանգույցները և, որպես կանոն, կնկատվի ջերմության բարձրացում։ Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

Հիվանդության թեթև ընթացքի դեպքում դրա կրողը կարող է կապիկի ծաղիկի գաղտնի տարածող լինել։ Ծաղիկի մաշկային և անգամ ընդհանուր դրսևորումները կարող են թույլ արտահայտված լինել, և այդ դեպքում վարակվածը կարող է շարունակել տարածել այն։ Սա է պատճառը, որ մասնագետի կողմից բուժառուի պարտադիր ու մանրակրկիտ բուժզննումը ոչ միայն ժամանակին ախտորոշման, այլև հետագա տարածման կանխարգելման գրավականն է»։