Լրահոս
Առողջապահական
17:59
13.07.22
187

«Կապիկի ծաղիկ» հայտնաբերվել է 63 երկրում. 9000-ից ավելի վարակակիր կա

Կապիկի ծաղիկով վարակվածների աշխարհագրությունը մեծանում է: Վիրուսն արդեն հայտնաբերվել է 63 երկրում: 9000-ից ավելի մարդ վարակվել է նոր հիվանդությամբ: Հայտնել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ շաբաթ հավաքվել և աշխարհի համար նոր առաջարկներ մշակել, թե ինչ պետք է անել վարակի բռնկումը վերահսկելու համար: