Լրահոս
Հասարակական
11:50
13.07.22
149

Կանաչուտ գյուղում ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: