Լրահոս
Հասարակական
22:25
11.11.25
8 031

Կադրեր՝ ինչպես են Աբովյանում դանակահարում երիտասարդին

Img default alt hy

Կադրեր՝ ինչպես են Աբովյանում դանակահարում երիտասարդին։

Դանակահարության հետևանքով մահացածը դեկտեմբերին կդառնար 25 տարեկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին ՀՀ ՆԳՆ   ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ դանակահարության հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: 
 
Ընթացքում  պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։ Այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր: 
 
Դեպքի փաստով «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է: