Լրահոս
Տարածաշրջան
17:25
15.06.22
240

Կադիրովը մեկնաբանել է Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը

Img default alt hy

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։ Քաղաքական գործիչը ձայնային հաղորդագրությունը հրապարակել է Telegram-ում։

«Այնպիսի անհեթեթություն եմ կարդացել, անհեթեթություն, որ մեր նախագահը իբր առողջական խնդիրներ ունի, կոմայի մեջ է, նրան փոխարինող են փնտրում։ Ես ուզում եմ ձեզ վշտացնել, ես վերջերս խոսել եմ նախագահի հետ, նա շատ զվարթ, հրամայական ձայն ուներ, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով ուկրաինացի ժողովրդին և պետությանը»,- ասել է Կադիրովը։