Լրահոս
Միջազգային
18:00
15.06.22
157

Ջրհեղեղ՝ Սալոնիկում. կեղտաջրերը լցվել են բնակիչների տները

Կարկուտն ու հորդառատ անձրևը Հունաստանի Սալոնիկ քաղաքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրի տակ են անցել բազմաթիվ մեքենաներ, տներ, շինություններ:

Փողոցի կենտրոնով հոսող կեղտաջրերը լցվել են բնակիչների տները: Տեղացիները պատմել են, որ ջրի բարձրությունը մեկ մետրի է հասել: