Լրահոս
Հասարակական
18:01
14.07.22
209

Ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ  64  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Լրացուցիչ կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 30  ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: 

Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը: