Լրահոս
Հասարակական
13:12
05.09.22
196

Ջրասուզակը դուրս է բերել 63-ամյա ջրահեղձ եղած տղամարդուն

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում «Ոսկե ափ» կոչվող լողափում քաղաքացի է ջրահեղձ եղել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ջրափրկարար Վահե Մելքոնյանը ափից մոտ 40 մետր հեռավորության վրա ջրի մեջ հայտնաբերել է տղամարդու դին և դուրս բերել ափ։ 

Ոստիկաններն ու քննիչը պարզել են, որ ջարհեղձ եղած քաղացին Երևանի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Խ․-ն էր։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։