Լրահոս
Հասարակական
17:14
13.07.22
143

Ջրաշենում բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։