Լրահոս
Հասարակական
11:00
27.07.25
1 012

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացիներին և շրջված մոտորանավակը

Img default alt hy

Հուլիսի 26-ին՝ ժամը 18։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շուռ եկած մոտորանավակով երկու քաղաքացու։

Ջրափրկարարներն ափից մոտ 800 մետր հեռավորությունից դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը։