Լրահոս
13:02
11.07.22
112

Ջրանջատում՝ Երևանում, Վայոց Ձորում և Սյունիքում

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված այսօր՝

-ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի և նրբանցքների, Աթոյան անցուղու, Լոմոնոսով, Լոռիս Մելիքյան, Չեռնիշեվսկի, Թորամանյան, Ռոստովյան փողոցների, Սասունցի Դավիթ նրբանցքի, Դավիթ Բեկ 1, 2 թաղամասերի, նրբանցքի, Նոր Արեշ 3, 5, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կարճևան գյուղի ջրամատակարարումը։