Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:33
13.07.22
268

Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել այլ երկրներում, հայտնում է «Interfax.ru»-ն։

«Որպես մարդ, ով օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել ոչ այստեղ, այլ ուրիշ տեղերում, դա մեծ աշխատանք է պահանջում»,-ասել է Բոլթոնը՝ CNN-ն տված հարցազրույցում։

Նա հերքել է հաղորդավարի հայտարարությունը 2021թ․ հունվարի 6-ին Կապիտուլիումի վրա գրոհի վերաբերյալ, թե պետական հեղաշրջման համար պետք չէ փայլուն ուղեղ ունենալ։

Հիշեցնենք, որ Բոլթոնը Հայաստան էր ժամանել «թավշյա հեղափոխությունից» շատ կարճ ժամանակահատված հետո և կոչ էր արել հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։