Լրահոս
Սպորտ
23:08
08.07.22
186

Ջոկովիչը դուրս է եկել Ուիմբլդոնի եզրափակիչ

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ոիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Ջոկովիչը 2:6, 6:3, 6:2, 6:4 հաշվով կամային հաղթանակ է տարել բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։

Ջոկովիչը 13 էյս է կատարել, թույլ է տվել երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 17 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը։ Նորիի ակտիվում կա 7 էյս, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթ։

Ուիմբլդոնի 6-ակի և գործող չեմպիոն Ջոկովիչը եզրափակչում կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որի մրցակից Ռաֆայել Նադալը հրաժարվեց կիսաեզրափակիչ խաղից՝ վնասվածքի պատճառով։

Նորին առաջին անգամ էր հանդես գալիս Ուիմբլդոնի կիսաեզրափակչում։