Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:10
13.07.22
113

Ջո Բայդենը ժամանել է Իսրայել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։ Նրան դիմավորել են Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Նաֆթալի Բենեթը, Քնեսեթի խոսնակ Միկի Լևին և իսրայելցի այլ քաղաքական գործիչներ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել օդանավակայանում։

«Իսրայելցիների և ամերիկացիների միջև կապը մինչև հիմքն ամուր է»,- ասել է նա։

«Սա իմ 10-րդ այցն է․․․ Աստվածաշնչյան արմատներով հրաշալի երկիր վերադառնալու յուրաքանչյուր հնարավորություն օրհնություն է: Մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև»: