Լրահոս
Քաղաքական
16:37
04.07.22
131

Ջհանգիրյանի ու Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված. ԲԴԽ-ն նախագահ չի ընտրել

Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշումներով՝ խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված: ԲԴԽ երկու անդամների դեպքում էլ հիմք են ընդունվել սեփական դիմումները:

Մելիքջանյանն այսօրվանից նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Ջհանգիրյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ, ըստ ԲԴԽ հայտարարության, առողջական խնդիրների պատճառով: