Լրահոս
Հասարակական
09:40
14.09.22
137

Ջերմուկում թշնամին ճանապարհին է հարվածում

Img default alt hy

Հրետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին «MediaHub.am»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

Նա նշեց, որ թշնամին անկանոն կրակում է, հաճախ չի էլ հասկացվում, թե ձայները որ ուղղությունից են լսվում։

«Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չեն եղել,- ասաց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ թշնամին ճանապարհն է թիրախավորել, հարվածներ է հասցնում, բայց որևէ մեքենա մինչ այս պահը չի վնասվել։

«Դե ինչ ասեմ, կարող է անցնող մեքենային էլ հարված հասցնեն, ինչ իմանանք»,- նշեց նա։