Լրահոս
Հասարակական
13:42
01.10.22
156

Ջերմատանը կանեփ էր աճեցրել

Img default alt hy

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։

49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել ու մշակել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։