Լրահոս
Միջազգային
22:35
14.07.22
178

Իտալիայի վարչապետը հրաժարական կտա

Img default alt hy

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է նախարարների խորհրդի նիստում։

«Ցանկանում եմ Ձեզ հայտարարել, որ այս երեկոյան հանրապետության նախագահին կփոխանցեմ հրաժարականի դիմումը»,- նրա խոսքը մեջբերում է Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը:

Հրաժարականի պատճառը իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի՝ «5 աստղերի շարժումը», որը մինչ վերջերս դրա հիմքն էր կազմում, հրաժարվելն էր մասնակցել Իտալիայի խորհրդարանի Վերին պալատում կառավարության վստահության քվեարկությանը:

Ըստ Դրագիի` դրա արդյունքները ցույց են տվել, որ «ազգային մեծամասնությունը, որն ի սկզբանե աջակցում էր կառավարությանը, այլևս չկա»: