Լրահոս
Միջազգային
14:26
13.06.25
512

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ

Img default alt hy

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի հնարավորությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Իսրայելը պատրաստ է ցանկացած զարգացման», — ասել է նա՝ պատասխանելով Իրանի հետ լայնածավալ զինված հակամարտության հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով՝ Թել Ավիվը սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ՝ իրավիճակի սրման ֆոնին։ Բացի այդ, Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իրանի հետ լարվածության սրման դեպքում Իսրայելը հիմնականում ապավինում է սեփական ուժերին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իր հերթին, հայտարարել է՝ «Սա ուժեղ և հստակ ազդանշան է. յուրաքանչյուր ոք, ով կգործի Իսրայելը ոչնչացնելու համար, կոչնչացվի։ Իրանը կվճարի ավելի ու ավելի բարձր գին, եթե շարունակի իր ագրեսիվ գործունեությունը»։