Լրահոս
Միջազգային
09:18
13.06.25
577

Իսրայելը հարվածել է Իրանին. Զոհվել են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ

Img default alt hy

Իսրայելը աննախադեպ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա միջուկային ծրագիրը և բարձրաստիճան զինվորականներին։ CNN-ի փոխանցմամբ, hարձակումը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կտևի մի քանի օր, Մերձավոր Արևելքը նոր անորոշության մեջ է գցում՝ մեծացնելով տարածաշրջանային պատերազմի ռիսկը։

Իսրայելը հայտարարել է՝ հարվածվել է Իրանի ռազմական ու միջուկային «տասնյակ թիրախների»։ Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվածների թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։

ԱՄՆ-ի կողմից հարվածներին որևէ ներգրավվածություն կամ օգնություն չի եղել, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գլխավոր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է», — ասել է նա։