Լրահոս
Միջազգային
19:00
14.06.25
749

Իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք․ Նեթանյահուն սպառնում է Իրանին

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք՝ հարվածելու իրանական ռեժիմի «յուրաքանչյուր թիրախին»:

«Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում. մենք հարվածելու ենք այաթոլլահի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը ժողովրդին ուղղված տեսաուղերձում: