Լրահոս
Աշխարհ
16:23
14.11.25
204

Իսկանդերի բեկորներից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը Կիևում. դրությունը ծանր է գնահատում Զելենսկին

Ուկրաինայում ադրբեջանական դեսպանության շենքը ռուսական Իսկանդերի բեկորների հարվածներ է ստացել: Զելենսկին է ահազանգել բարեկամ պետության դեսպանության վնասների մասին: Այս առավոտ է Մոսկվան սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի հրթիռակոծությունը: Ռուսական 400-ից ավելի անօդաչուների և երկու տասնյակի հասնող հրթիռների հարվածներից հետո առնվազն 5 զոհ ունի Ուկրաինան: