Լրահոս
Քաղաքական
13:35
15.06.22
145

Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը

Img default alt hy

«Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը, նոր թափով է շարունակելու է այն:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը.

«Բոլորին կոչ եմ անում մեկ անգամ ևս լսել իմ երեկվա ելույթը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները շատ մանրակրկիտ և հանգամանալից կան, իմ ելույթում խոսել եմ փողոցային պայքարը շարունակելու, նոր թափ ու ուժ հաղորդելու, հզորացնելու մասին, մնացած անմիտ խոսակցություններին արձագանքելու ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ իմաստ:

Մանրամասն ամեն բանի մասին խոսվել է՝ սկսած պատասխանատվությունից՝ վերջացրած ճանապարհային քարտեզից, միայն խոսվել է պայքարը ուժեղացնելու և ընդլայնելու մասին, մնացածը ինչ-որ մարդկանց երևակայության արդյունք է»,-ասաց նա:

«Դիմադրության» շարժման համակարգող Սաղաթելյանը հավելում է՝փողոցային պայքարը շարունակելուն զուգահեռ՝ շարժման կառուցվածքային վերափոխման ու ընդլայնման աշխատանքներ են իրականացվելու:
Հարցին հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարան վերադառնան՝ Սաղաթելյանն ասաց.

«Խորհրդարանում կլինենք բացառապես մեր և ժողովրդի օրակարգով, այս պահին ինչ-որ տեղի է ունենում խորհրդարանում ո՛չ մեր, ո՛չ էլ ժողովրդի օրակարգի հետ կապ չունի, հետևաբար մենք չենք կարող այնտեղ գնալ, այսօր ժողովրդի օրակարգը փողոցում է, մենք այդ օրակարգի տերն ենք»,- հավելեց նա»: