Լրահոս
Հասարակական
11:37
09.07.22
252

Իսակովի պողոտայում քաղաքացին Audi-ով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Հռիփսիմե Ստամբուլւանը, որպեսզի հերթական վթարը տեղի չունենա, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորձլ են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։  

Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր վարչարարություն են իրականացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։