Լրահոս
Քաղաքական
22:05
14.11.25
173

Իրենք ՀԷՑ-ը կառավարում են մեր ձևով. համակարգային խախտումների միֆը պայթում է ՀԾԿՀ-ում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շարունակվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու վարույթի քննությունը: Այսօր սկանդալային տեղեկություն են գաղտնազերծել ՀԷՑ ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ ՀԷՑ-ում խախտումների մասին ցուցմունքներ տված մարդկանց ստորագրությունները տեղեկանքներում չկան՝ չնայած հենց այդ ցուցմունքների հիմքով է հարուցվել վարույթը: