Լրահոս
Քաղաքական
20:50
13.07.22
130

Իրենց մանդատից զրկելու Աժ խորհրդի նիստին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցելու

Իշխանությունը հնարավոր է չհասցնի մինչև սեպտեմբեր Սահմանադրական դատարան դիմել՝ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցութունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Վաղը նախատեսված Ազգային ժողովի խորհրդի նիստը բոյկոտելու են ընդդիմադիր 33 պատգամավորները, որոնց մանդատից զրկելու հարցը պետք է քննարկի խորհուրդը:

Ըստ օրենքի՝ հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ միայն մեկ շաբաթ հետո: Իսկ երկու օրից՝ խորհրդարանը պաշտոնապես մեկնում է արձակուրդ: