Լրահոս
Միջազգային
00:00
30.08.22
83

Իրաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Իրավիճակը շարունկաում է լարված մնալ Իրաքում: Այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Sun-ը:

Մայրաքաղաք Բաղդադում ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Զոհվել է 3 մարդ, առնվազն 19-ը վիրավոր են: Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» և գրավել կառավարության շենքը։

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Իրաքի բանակը հայտարարել է ողջ երկրում պարետային ժամ մտցնելու մասին։

Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է դեռ անցած տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ երկրի քաղաքական ուժերը չկարողացան նոր կառավարություն ձևավորել։ Իսկ մայիսին Իրաքի խորհրդարանից դուրս եկավ խոշորագույն կուսակցությունը, որը ղեկավարում էր Մուքթադա աս-Սադրը: