Լրահոս
Միջազգային
20:40
03.09.22
156

Իրանը քաղաքացիական պաշտպանության համակարգերով է զինել 51 քաղաք

Img default alt hy

Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում:

«Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները », - ասել է պաշտպանության փոխնախարար, գեներալ Մեհդի Ֆարահին:

Նա չի նշել այն երկրները, որոնք կարող են սպառնալ Իրանին: