Լրահոս
Տարածաշրջան
11:45
12.06.25
128

Իրանը մշակել է իսրայելական գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան

Img default alt hy

Իրանը մշակել է Իսրայելի կողմից գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը։

Ըստ NYT-ի՝ Իրանի զինվորականները և կառավարության պաշտոնյաներն արդեն հանդիպել են՝ քննարկելու Իսրայելի հնարավոր հարվածին իրենց պատասխանը։ 

«Թեհրանը մշակել է պատասխան գործողությունների պլան, որը կարող է ներառել Իսրայելի ուղղությամբ անհապաղ հակահարված՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - ասել են թերթի զրուցակիցները։

Լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ են տարածվել այն մասին, որ Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարվածել Իրանին։ Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարը հունիսի 11-ին հայտարարել էր, որ եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին։  

Այս լարվածության ֆոնին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից դուրս է բերում իր անձնակազմի մի մասը։ 

Իրանը և ԱՄՆ-ն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացնեն հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում։