Լրահոս
Տարածաշրջան
10:32
14.06.25
410

Իրանը հաստատել է Իսրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները

Img default alt hy

Իրանը հաստատել է Իսրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները։ Նրանց լուսանկարները հրապարակել է «Իռնա» գործակալությունը։

«Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։

Գեներալ-մայոր Բաքերին և գեներալ-մայոր Սալամին սպանվել են ուրբաթ գիշերը Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում։  Ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեն նույնպես սպանվել է Իսրայելի հարվածների արդյունքում։

Սպանվել է նաև «Խաթամ ​​ալ-Անբիա» շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը։ Զոհերի թվում են Մոխրամադ-Մեհդի Թեհրանչին, միջուկային գիտնական և Իսլամական Ազատ համալսարանի նախագահ, և Ֆերեյդուն Աբբասին, նույնպես միջուկային գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար։