Լրահոս
Տարածաշրջան
11:16
20.07.25
165

Իրանում ավտոբուս է շրջվել. 22 ուղևոր զnhվել է

Img default alt hy

Իրանի Ֆարս նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին ILNA-ին հայտնել է նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդը։

Գազետա.ru-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում։

«Ցավոք, այս ողբերգական միջադեպի ժամանակ ավտոբուսում գտնվող 58 ուղևորներից 22-ը մահացել են, 36-ը՝ վիրավորվել», -ասել է Աբեդան։

Նա նշել է, որ զոհերի թիվը հնարավոր է աճել՝ հաշվի առնելով որոշ ուղևորների ծանր վիճակը։