Լրահոս
Աշխարհ
20:00
18.09.22
131

Իրանցի կինը մահացել է հիջաբի մասին օրենքը խախտելու պատճառով

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ 22-ամյա մի կին մահացել է Իրանի հիվանդանոցում օրեր անց այն բանից հետո, երբ կալանավորվել էր վարչակարգի «Բարոյականության ոստիկանության» կողմից՝  հիջաբի կանոնները խախտելու համար:

Մահսա Ամինին իր ընտանիքի հետ Իրանի արևմտյան Քրդստան նահանգից մեկնում էր մայրաքաղաք Թեհրան՝ այցելելու հարազատներին, երբ նրան ձերբակալել էին կանանց հագուստի վերաբերյալ երկրի խիստ կանոնները չկատարելու համար:

Ականատեսները հայտնել են, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանական ֆուրգոնում, ինչը ոստիկանությունը հերքում է:

Սա տեղի է ունեցել  շաբաթներ այն բանից հետո, երբ Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել էր ճնշել կանանց իրավունքները և կոչ արել խստացնել երկրի պարտադիր հագուստի կարգը, որը 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր բոլոր կանանց պարտադրում է հիջաբ կրել:

Ամինիի ընտանիքը տեղեկացվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել ձերբակալությունից ժամեր անց: Նա տեղափոխվել է Կասրայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Իրանական իրավապաշտպան Hrana կազմակերպության տվյալներով՝ Ամինիի ընտանիքին նրա ձերբակալության ժամանակ ասել են, որ նա ազատ կարձակվի «վերակրթության նիստից» հետո: Ոստիկանությունն ավելի ուշ ասել է, որ Ամինին սրտի կաթված է ստացել: Այնուամենայնիվ, Ամինիի ընտանիքը վիճարկել է դա և պնդել, որ նա առողջ էր և առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Ամինին հիվանդանոց հասնելուց հետո կոմայի մեջ է եղել, մինչդեռ հիվանդանոցի աշխատակիցներն իրենց ասել են, որ դա  ուղեղի կաթված է եղել:

Սոցցանցերում շրջանառվել են Ամինիի լուսանկարները, որտեղ հիվանդանոցի անկողնում պառկած է կոմայի մեջ՝ գլխի շուրջը վիրակապերով և շնչառական խողովակներով:

Նրա հոսպիտալացումն ու մահը դատապարտել են  իրանցի հայտնիները և քաղաքական գործիչները : Բարեփոխիչ քաղաքական գործիչ և նախկին պատգամավոր Մահմուդ Սադեղին կոչ է արել գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին բարձրաձայնել Ամինիի գործի վերաբերյալ:

«Ի՞նչ է ասում Գերագույն առաջնորդը, ով իրավացիորեն դատապարտել է ԱՄՆ ոստիկանությանը Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ, Մահսա Ամինիի նկատմամբ իրանական ոստիկանության վերաբերմունքի մասին»։,-գրել է Սադեղին ուրբաթ օրը  թվիթերում: Ներքին գործերի նախարարությունը և Թեհրանի դատախազը գործի հետաքննություն են սկսել Ռաիսիի հրամանից հետո, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները:

Ռաիսին օգոստոսի 15-ին հրամանագիր է ստորագրել, որը խստացնում է կանանց հագուստը և ավելի խիստ պատիժներ սահմանում օրենսգիրքը խախտելու համար:

Հուլիսի 12-ին հայտարարված ազգային «հիջաբի և մաքրաբարոյության օրից» հետո ողջ երկրում սկսել են կանաց  ձերբակալել:  Կանանցից մեկը գրող և նկարիչ Սեպիդե Ռաշնոն էր, ով, ըստ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել և խոշտանգվել կալանավայրում, նախքան հեռուստատեսությամբ հարկադիր ներողություն խնդրելը:

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել Կասրայի հիվանդանոցի մոտ: