-
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26
Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունը, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է. Աննա Հակոբյան
Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։ Այս մասին իր ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։
Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։
Ունեինք Գերմանիայի հայտնի հիվանդանոցում իր աշխատանքը թողած և պատերազմի առաջին օրից հայրենիք վերադարձած երիտասարդ բժշկուհի, ով թիկունքում օգնություն էր ցույց տվել մարտի դաշտից դուրս բերված զինվորներին, բայց այլևս չէր կարողացել հանդուրժել վիրավոր, զոհված 18-20 տարեկան տղաների տեսարանը, և որոշել էի ինքն էլ զենք վերցնել և նրանց շարքերում լինել։
Ունեինք պատգամավոր, որ մասնակցելով զինվորների հոգեհանգիստներին և տեսնելով նրանցից ոմանց՝ դեռևս մանկական դեմքերը չէր հանդուրժել այդ պատկերը, և ինքն իրեն ասել էր՝ եթե այս երեխաները կարող են զենք բռնել ու կռվել, ուրեմն՝ ե’ս էլ եմ կարող։
Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով։
Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։
Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»։
Ես դարերի հեռավորությունից ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք։
Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին, բոլոր այն հայ աղջիկներին ովքեր կծնվեն ու կապրեն մեզանից հետո.
- Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, եթե դու պատմության դասագրքերում երբևէ կկարդաս նախադասություն, «թե դարեր շարունակ հայ կինը ոչ միայն իր օջախն է պահել, այլև պատերազմի ժամանակ զենք է վերցրել ու հայրենիքն է պաշտպանել, ինչի ապացույցն է նաև՝ 21-րդ դարասկզբին պատերազմի ժամանակ կազմված Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը», իմացիր, որ այդ նախադասությունը պարզապես պատմական կեղծիք է։ Պատմության խեղաթյուրում, անպարկեշտ սուտ։
Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։
Ու սա թերևս միակ հարցն է, որի շուրջ այս ծանր ու խառը ժամանակներում կա լիարժեք համահայկական համաձայնություն։
Ի վերջո՝ ճիշտ է «Էրատո» ջոկատի կանանց հալածեցին-ծաղրեցին, իսկ Էրատո թագուհու անունը սեռական հայհոյանքի վերածեցին մի քանի հազար մարդ միայն, բայց դա տեղի ունեցավ մի քանի միլիոն մարդու համերաշխ լռության ներքո՝ թե Հայաստանում և թե Սփյուռքում։
Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, իսկ եթե կուզես իմանալ, թե որն էր իմ պատճառը, ինչու ես կազմեցի «Էրատո» ջոկատը, ապա կասեմ իհարկե։ Երբ փոքր էի, կարդում էի մեր բոլոր պատմավեպերը, հպարտ էի ինձ զգում և հավատում էի ամեն բառին։ Հավատացել էի նաև հայ կնոջ պատմական կերպարին։ Իմ պարտքն էի համարում նախորդ սերունդների արժանի ժառանգը լինել, և միևնույն ժամանակ դժոխային պատերազմի միջով անցնող իմ հայրենակիցներին դիմանալու ուժ ու տոկունություն փոխանցել։
Սրանք էին իմ պատճառներն ու նպատակները։
Բայց, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ մենք գրում ենք այն ամենի մասին, ինչ արել ենք, և առավել ես միշտ չէ, որ մենք անում ենք այն ամենը, ինչի մասին խոսում ենք։
Հ.Գ. Շաբաթներ առաջ Հայաստանի վրա ռազմական հարձակման ժամանակ զոհվեց հինգ հայ կին՝ զինծառայողներ ու աշխարհազորայիններ էին։ Նրանց մասին պատմությունը ճիշտ կլինի միշտ՝ նրանք Հերոս կլինեն պատմության էջերում և հիմա արդեն Հերոս են նաև մեր օրերում։
Այս կանայք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և միևնույն ժամանակ փրկեցին հինգ զավակի կյանք։
Հավերժ Խոնարհում ու Փառք նրանց՝ Սուսաննա Գրիգորյանին, Անուշ Ապետյանին, Ալիսա Մելքոնյանին, Իրինա Գասպարյանին, Գայանե Աբգարյանին»,- գրել է նա։
-
15:47
21.06.26
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Կարդալ ավելին
-
14:39
21.06.26
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի նոր խմբաքանակ է արտահանվել
Կարդալ ավելին
-
13:36
21.06.26
Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում
Կարդալ ավելին
-
12:39
21.06.26
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
Կարդալ ավելին