Լրահոս
Սպորտ
19:40
18.09.22
93

Ինտերը պարտվեց արտագնա խաղում

Img default alt hy

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում Ինտերը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Ուդինեզեին,հաղորդում է Armsport.am-ը :

5-րդ րոպեին Բարելան բացեց հաշիվը: 17 րոպե անց Շկրինյարի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց:

84-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 93-ին ձեվակերպեցին խաղի վերջնահաշիվը։

Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 31-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Ուդինեզեն 16 միավորով առաջատար է։ Ինտերը 6-րդն է 12 միավորով։