Լրահոս
Սպորտ
11:07
31.08.22
106

«Ինտերը» հաղթանակ է տարել, Մխիթարյանը եղել է պահեստայինների շարքում

Img default alt hy

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Ինտերը» հյուրընկալել էր «Կրեմոնեզեին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտերին» հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտերի» կազմում աչքի են ընկել Խոակին Կոռեան, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների շարքում էր: Հայ կիսապաշտպանը նոր է ապաքինվել վնասվածքից: