Լրահոս
Հասարակական
17:05
21.07.25
152

Ինձ հեռացնելը շատ մանր արարք է՝ հաշվի առնելով՝ ինչեր են եղել․ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ

Img default alt hy

Հնարավո՞ր է ՀԷՑ-ի նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արգելի ձեր մուտքը ՀԷՑ․ լրագրողները հարցրին ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանին։

Պատասխանեց․ «Սամվել Կարապետյանն էս պահին կալանավայրում է։ Գիտեք՝ վերջին 7 տարում ինչեր են տեղի ունեցել։ Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ մուտքն արգելելը կամ իմ հեռացման դիմումը արդյո՞ք հավասարազոր է էն ամենին, ինչ որ արվել է։

Հենց իմ անձը հաշվի առնելով, կարծում եմ՝ ինձ հեռացնելը շատ մանր արարք է՝ հաշվի առնելով՝ ինչեր են եղել։ Ոչ մի բան չեմ բացառում, վաղը մի գործ կարեն, ինչ-որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։