Լրահոս
Միջազգային
12:40
01.10.22
127

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Img default alt hy

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի օդերևութաբանական ծառայությանը։

Ուրբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն այնտեղ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել։

Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սիբոլգա քաղաքից 37 կմ հյուսիս (մոտ 79,7 հազար մարդ բնակչությամբ), որը գտնվում է Արևմտյան Սումատրա նահանգում։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։