Լրահոս
Հասարակական
16:52
04.07.22
129

Ինչպե՞ս խուսափել շնաձկների հարձակումներից. հատուկ ցուցումներ՝ Եգիպտոս մեկնողներին

Հուրգադայում շնաձկների հարձակումներից անհանգստացած հայկական տուրիստական ընկերությունները հատուկ ցուցումներ են տալիս Եգիպտոս հանգստի մեկնողներին:

«Անրիվա-տուր» ընկերության տնօրեն Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս հանգստյան գոտիներ հասնելուն պես հետևել տուրիստական ընկերությունների և հյուրանոցների սահմանած կարգուկանոնին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել շնաձկների հարձակումից: