Լրահոս
Քաղաքական
14:15
15.06.22
116

Ինչո՞ւ է «ծաղկում» Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հերքել է լուրերը, թե նախարարությունն անում է հնարավորը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը ծաղկի:

«CIVILNET»-ն էր գրել, որ Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը կրկին հաղթել է պետական գնումների խոշոր մրցույթներում։ Ասֆալտապատման մրցույթի վեց մասնակիցների մեջ «Եվրոասֆալտը» հաղթող է ճանաչվել ընդամենը 0.05 % գնիջեցմամբ: